Արամ Ա-ն Համայն Ռուսիո պատրիարքին խնդրել է միջնորդել հայ բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցով
19 Սեպտեմբերի 2025, 21:10
Արամ Ա–ն և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ղազախստանում քննարկել են հայ և ռուս եկեղեցիների պատմական հարաբերությունը ավելի զարգացնելու հարցերը։
Վեհափառ հայրապետը խնդրել է ՌԴ նախագահին և Համայն Ռուսիո պատրիարքին միջնորդել Արցախի կրոնական ու պատմական կարույցների պահպանման և հայ բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցով միջնորդել Ադրբեջանի իշխանություններին։