Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Հայաստանը և հայ ժողովրդի խնդիրները

06 Ապրիլի 2024, 12:30

Կարծիք

Ռաֆայել ԻԱ․ Հոգևոր Տերը այցելել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Ուրբաթ, 5 Ապրիլ 2024-ի երեկոյեան, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքին մէջ ընդունեց այցելութիւնը Ռաֆայէլ ԻԱ. Հոգեւոր Տիրոջ։ Հանդիպումին ներկայ էին նաեւ հոգեւոր հայրեր։

Շուրջ ժամ մը տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնին առիթով բարեմաղթութիւններու փոխանակման, ինչպէս նաեւ անդրադարձ կատարելու Լիբանանը, Հայաստանը եւ ընդհանրապէս հայ ժողովուրդը յուզող խնդիրներուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։