Արամ Առաջին. Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ

09 Հունիսի 2023, 11:00

Կարծիք

Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ, Թվիթերում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ 

«Ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մաս է կազմում։ Հետևաբար, Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ»,- գրել է Արամ Առաջինը։ 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև նշել է.

«Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք իր դարավոր հայրենիքում»։