Արամ Առաջինը քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա

07 Դեկտեմբերի 2025, 22:22

Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա։ «Կիպրահայեր» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր մատուցած պատարագից հետո։

«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայասանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,–իր խոսքում ասել է Կիլիկիո կաթողիկոսը։