Երիտասարդ հարձակվող Արամ Բաղդասարյանը տեղափոխվել է Լիտվայի ազգային լիգայում հանդես եկող «Ջյուգաս» ֆուտբոլային ակումբ:
18-ամյա Արամը դեբյուտային մրցաշրջանն անցկացրել է լատվիական «Լիեպայա» ակումբի կազմում։ Նա հանդես է գալիս նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում, որտեղ հասցրել է խաղալ 4 խաղում։