Արամ և Եվա. երիտասարդ ուսուցիչներ, որոնք սովորեցնում և դաստիարակում են երեխաներին՝ ըստ Դոստոևսկու

13 Հոկտեմբերի 2024, 19:15

Կրթություն | Հայեր

Եթե ուսուցիչը հավատում է աշակերտին, նա անպայման հաջողության կհասնի: Սա թիվ 3 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ Արամ և Եվա Ավանեսովների հավատամքն է։ Այս մասին գրում է «Արմավիրի զրուցակից» պարբերականը: Լրագրող Վիկտորիա Ալեքսանդրովայի հոդվածը պատմում է այն մասին, թե ինչպես Ֆյոդոր Դոստոևսկին օգնեց երիտասարդ ուսուցիչներին ընտանիք կազմել:

«Նրանք երիտասարդ են, երջանիկ, անկեղծորեն հավատում են իրենց մասնագիտությանը և կարծում են, որ գրականության կարևորությունը խիստ թերագնահատված է։ Նրանք, ովքեր տարված են դրանով, հասկանում են դրա արժեքը, ապրում են մի աստիճան ավելի բարձր՝ ներդաշնակ լինելով իրենց հետ, ուրախանալով ձեռք բերածով, աշխարհ բերելով բարություն և ջերմություն: Չնայած մասնագիտական փոքր փորձին՝ Արամն ու Եվան հաստատ գիտեն, որ աշակերտների հանդեպ անկեղծ սերը վերադառնում է»,- գրում է պարբերականը։