Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

14 Հուլիսի 2025, 09:20

Սպորտ

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցել է հետևյալ տեսքը՝

1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև

2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան

3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա

Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցել է հետևյալ տեսքը՝

1-ին տեղ՝ Նիկոլաս Թեոդորու

2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան

3-րդ տեղ՝ Մա Ցյուն

Հուլիսի 15-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը: Մրցաշարին մասնակցելու են Դավիդ Նավարան, Դանիել Դարդհան, Նիկոլաս Թեոդորուն, Արամ Հակոբյանը, Մա Ցյունը և Ռինատ Ջումաբաևը: