Արամ Հակոբյանը՝ Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

22 Փետրվարի 2026, 12:30

Սպորտ

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 

«Արամը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:

Նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

«Challengers» խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:

«Futures» խմբում 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում հաջողություն առաջիկա մրցաշարերում»,-նշում են ֆեդերացիայից։