Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը
27 Մարտի 2025, 10:15

Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմն արժանացել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակին։
«Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արամ Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսերը Կարեն Ծատուրյանը, բեմադրող օպերատորը Ռոմեն Ծատուրյանը, կոմպոզիտորը Հայկ Ներսեսյանը, պրոդյուսերը Դավիթ Ջինանյանը, սցենարի հեղինակը Աշոտ Դանիելյանը: