Արամ Մնացականովը՝ Wine Spectator Restaurant Awards միջազգային գինու մրցանակի ռուսաստանյան ռեկորդակիր

14 Հուլիսի 2023, 19:45

Հայեր

Հայ ռեստորատոր և խոհարար Արամ Մնացականովը դարձել է Wine Spectator Restaurant Awards միջազգային գինու մրցանակի ռուսաստանյան ռեկորդակիր: Լավագույն գինու ցուցակներով ռեստորանների ամենամյա միջազգային վարկանիշը կազմել է գինու՝ աշխարհի ամենահարգված ամսագրերից Wine Spectator-ը: Աստիճանավորումը տեղի է ունենում ըստ քանակական և որակական գործոնների։

«Ամենաբարձր մրցանակը տրվում է այն ռեստորաններին, որոնք անզիջում նվիրվածություն են ցուցաբերում իրենց գինեգործական ծրագրերի որակին», նշվում է վարկանիշի կանոններում։

Մնացականովի խոսքով՝ միջազգային մրցանակներն, առաջին հերթին, մարքեթինգային են, դրանք օգնում են ռեստորան հրավիրել հյուրերին, ովքեր սիրում են համեղ սնունդ և լավ գինի։

«Աշխարհի ցանկացած անկյունում դուք կարող եք շատ ավելի հեշտ նկարագրել ձեր ռեստորանը` նշելով ձեր ներգրավվածությունը հայտնի վարկանիշում»,- ասում է ռեստորատորը:

Մնացականովը մասնակցում է իր ձեռնարկությունների համար գինու ընտրությանը և այդ գործը պարզապես չի վստահում մատակարարներին։ Սոմելյեների թիմի հետ նա կազմակերպում է գինու կույր համտեսներ, որից հետո իր սիրած ըմպելիքը մտնում է ռեստորանի գինու ցանկում։