Արամ Մովսեսյան․ Լավագույն ֆիլմերի պրոդյուսերը

22 Սեպտեմբերի 2024, 23:39

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Սեպտեմբերի 22-ը ռուս հայտնի պրոդյուսեր Արամ Մովսեսյանի ծննդյան օրն է։

Արամ Մովսեսյանը ծնվել է Երևանում 1963թ-ին: Տաղանդավոր պրոդյուսերը ներկայումս «Ցենտրալ պարտնեշիփ»-ի (Централ Партнершип) գլխավոր տնօրենի տեղակալն է, աշխատում է «Մարս Մեդիա» կինոստուդիայում:

Մովսեսյանը բազմակողմանի պրոդյուսեր է, ով կարող է նկարահանել միստիկա, մարտաֆիլմ, մելոդրամա, դրամա, ֆանտազիա, թրիլլեր, կատակերգություն, ռազմական, պատմական ֆիլմեր և քրեական դետեկտիվ: Արամ Մովսեսյանի պրոդյուսերությամբ նկարահանվել և թողարկվել է ավելի քան 80 ֆիլմ։

Պրոդյուսերն աշխատում է բավականին հայտնի ռուս դերասանների հետ, իսկ նրանց կողմից արտադրված նախագծերը շշմեցուցիչ հաջողություն են ունեն։