Արամ Շուժունյանը նշանակվել է Կանադայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով համակարգող
19 Հոկտեմբերի 2023, 12:25
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին կանադահայ Արամ Շուժունյանին նշանակել է Կանադայի արտաքին գործերի գերատեսչության քաղաքական հարցերով համակարգող։
Արամ Շուժունյանը երկու տարուց ավելի եղել է Կանադայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյա։ Նա Ս. Յակոբ Ազգային վարժարանի շրջանավարտ է։ Մոնրեալի համալսարանում ուսանել է քաղաքագիտություն: Ուսանողական տարիներին անդամակցել է ՀՅԴ Արմեն Գարո ուսանողական միությանը: Եղել է համալսարանի հայ ուսանողական միության ատենապետը: Աշխատակցել է Կանադայում հրատարակվող «Հորիզոն» շաբաթաթերթին, վարել է մի շարք հարցազրույցներ Կանադայի պետական պաշտոնյաների հետ, ինչպէս նաև «Հորիզոն» կայքէջով հրապարակել է քաղաքական վերլուծական հոդվածաշար։