Արամ Վարդանյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

01 Հոկտեմբերի 2024, 20:30

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ուզբեկստանի հավաքականի ներկայացուցիչ Արամ Վարդանյանը պայմանագիր է կնքել գերմանական «Siegried warriors» ակումբի հետ:

Պայմանագրի համաձայն՝ Վարդանյանը մինչև 2024 թվականի ավարտը հանդես կգա «Siegried warriors»-ի կազմում և կմասնակցի Բունդեսլիգայի մրցումներին: Վարդանյանի ակումբը նախորդ շաբաթ մրցել է «KSV Witten 07»-ի հետ և ակնհայտ առավելությամբ՝ 22:7, հաղթանակ տարել: Մասնավորապես, Վարդանյանը հանդես է եկել 80 կգ քաշային կարգում, աջակցել է գերմանական ակումբի հաղթանակին:

Ակումբի հետ պայմանագրում նշված է, որ Վարդանյանը կպահպանի Ուզբեկստանի հավաքականի կազմում միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքը: