Արամ Վարդևանյանը նկարահանվել է «Ֆարմա» քրեական դրամեդիում

22 Սեպտեմբերի 2024, 20:00

Մշակույթ

«Premier» առցանց կինոթատրոնում դեբյուտացվել է անհասանելի դեղի ընդհատակյա արտադրության մասին պատմող «Ֆարմա» քրեական դրամեդիի առաջին երկու սերիաները: Նախագծի ռեժիսորը Մարիա Կրավչենկոն է:

Նախագծում գլխավոր դերերից մեկը կատարել է հայազգի ռուս դերասան Արամ Վարդևանյանը։ Սերիալում խաղացել է նաև հայ դերասան Կարեն Բադալովը: