Արամ Խաչատրյան. 20-րդ դարի լեգենդը

06 Հունիսի 2024, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունիսի 6-ին Խորհրդային և հայ ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, բազմաթիվ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:

Արամ Խաչատրյանն ամբողջ աշխարհին հայտնի էր մի յուրահատուկ առանձնահատկությամբ` նա կարողանում իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել հայկական ազգային երաժշտությունը՝ էլ ավելի ընդգծելով հայրենիքի գեղեցկությունն ու մշակույթը:

Կոմպոզիտորը յուրահատուկ շնորհ ուներ, քանի որ մանրակրկիտ գիտեր իր ստեղծագործությունների ձայնագրությունների յուրաքանչյուր նոտա:

Արամ Իլյիչը 45 երջանիկ տարի է ապրել իր կնոջ՝ Նինա Մակարովայի հետ, ով նույնպես խորհրդային առաջատար կոմպոզիտորներից էր: Նրանք իրավամբ համարվում էին այդ ժամանակների երաժշտական էլիտայի ամենահայտնի զույգը:

Տաղանդավոր հայը դարձել է 20-րդ դարի լեգենդ, նրան ամբողջ աշխարհում ճանաչում են որպես պատմության ականավոր երաժշտական գործիչներից մեկը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խաչատրյանի անունը դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին, իսկ նրա «Սուսերով պարը» հանրահայտ «Գայանե» բալետից զբաղեցնում է մեր ժամանակների ամենահայտնի ստեղծագործությունների ցանկի առաջին տեղերից մեկը:

Արամ Խաչատրյանը ոգեշնչվել է իր սիրելի Հայաստանով, ինչի պատճառով էլ, հավանաբար, կոմպոզիտորի բոլոր ստեղծագործություններն այդքան գեղեցիկ են։ Նշենք նաև, որ նրա երաժշտությունը հնչել է բազմաթիվ ֆիլմերում ու բեմադրություններում: