Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգներ՝ Արգենտինայում և Ուրուգվայում

27 Հունիսի 2023, 13:35

Մշակույթ

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 26-ից հուլիսի 5-ն Արգենտինայում և Ուրուգվայում կանցկացվեն Արամ Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի և Կարեն Շահգալդյանի հյուրախաղերը:

Հյուրախաղերի շրջանակում երաժիշտները հունիսի 29-ին հանդես կգան «Կիրշներ» մշակութային կենտրոնի մեծ համերգասրահում, հուլիսի 1-ին՝ Բուենոս Այրեսի պետական համալսարանի մեծ համերգասրահում, հուլիսի 2-ին՝ «Կիրշներ» մշակութային կենտրոնի կամերային համերգասրահում, հուլիսի 4-ին՝ Ուրուգվայի «Կլուբ Ուրուգվայ» համերգասրահում:

Համերգներին ելույթ կունենա նաև Արգենտինայի Սան Մարտինի անվան պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը:

Համերգային ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, Դաշնամուրի, Ջութակի համար գրված սոնատները, Արամ Խաչատրյանի, էդվարդ Բաղդասարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործությունները: