Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը Եկատերինբուրգում նշվել է միջազգային փառատոնով

22 Մայիսի 2023, 22:30

Հայեր | Մշակույթ

Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը Եկատերինբուրգում նշվել է միջազգային փառատոնով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիսատեսին են ներկայացվել Խաչատրյանի ուսանողական տարիներից թվագրվող սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ։

Բացվել է նաև կոմպոզիտորին նվիրված եզակի փաստաթղթերի և լուսանկարների ցուցահանդես։

Հանդիսատեսին ներկայացվեցին Խաչատրյանի ուսանողական տարիներից թվագրվող սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ։