Արամ Խաչատրյանի երաժշտությունը կհնչի «Hollywood Bowl»-ում

30 Հուլիսի 2024, 13:52

Մշակույթ

Լոս Անջելեսում հուլիսի 30-ին կկայանա «Ստրավինսկի և Խաչատրյան» համերգը:

Երկու մեծագույն կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի և Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունները Լոս Անջելեսի «Hollywood Bowl» համերգասրահում կկատարեն Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը, գերմանացի դիրիժոր Քևին Ջոն Էդուզեյը և ամերիկացի ջութակահար Մարտին Շալիֆուրը: Երեկոն կբացվի «Սպարտակ» բալետի սյուիտով։

Միջոցառման պաշտոնական հովանավորն է «Armenian Film Society»-ն: