«Մեծ հաղթանակի երաժշտություն»․ Վոլգոգրադում կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը

28 Մարտի 2025, 15:45

Մշակույթ

Վոլգոգրադում երաժիշտները պատրաստում են եզակի նախագիծ՝ «Մեծ հաղթանակի երաժշտություն» խորագրով, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին և Հայրենիքի պաշտպանի տարվան:

Նածագծի շրջանակներում կհնչեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները:

Համերգային ծրագիրը կներկայացվի մայիսի 1-ին Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, մայիսի 4-ին՝ Վոլգոգրադի ֆիլհարմոնիայի Կենտրոնական համերգասրահում։