Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացմամբ բացվել է Սոչիի միջազգային մրցույթը

18 Հոկտեմբերի 2025, 10:00

Մշակույթ

Սոչիում անցկացվել է Յուրի Գրիգորովիչի անվան «Աշխարհի երիտասարդ բալետ» 10-րդ միջազգային մրցույթը, որը նվիրված էր ականավոր պարուսույցի և նախագծի երկարամյա գեղարվեստական ղեկավարի հիշատակին:

Հոբելյանական մրցույթի բացումը Ձմեռային թատրոնում նշանավորվել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությամբ: Ներկայացման լիբրետոն ստեղծվել է հենց Յուրի Գրիգորովիչի կողմից՝ Ռաֆայելլո Ջովանյոլիի վեպի հիման վրա։

Մրցույթի ավարտին տեղի է ունեցել գալա համերգ, որտեղ տարբեր երկրների արտիստներ ներկայացրել են իրենց լավագույն համարները:

Հիմա եթերում