Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը կցուցադրվի Լյուբլյանայի միջազգային փառատոնում

17 Հունիսի 2024, 17:30

Մշակույթ

«Աստանա օպերա» թատրոնի բալետային խումբը հուլիսի 1-ին և 2-ին 72-րդ միջազգային ամառային փառատոնի շրջանակներում Լյուբլյանայում կներկայացնի աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Սպարտակ» բալետը:

Թատրոնի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փառատոնի կազմակերպիչների խնդրանքով բալետային խումբը հանդես կգա «Սպարտակ» մեծածավալ ներկայացմամբ:

Ըստ աղբյուրի՝ 2014 թվականին Խաչատրյանի հայտնի բալետը Աստանայի օպերայում բեմադրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՌԴ պետական մրցանակների դափնեկիր Յուրի Գրիգորովիչը։