Արամ Խաչատրյանին և մարշալ Հովհաննես Բաղրամյանին նվիրված ֆիլմերի ցուցադրություն՝ Անապայում
07 Ապրիլի 2025, 11:10

Ապրիլի 12-ին Անապայում տեղի կունենա «Մաեստրոն և մարշալը. մեծ հայերի ժառանգությունը» վավերագրական ֆիլմերի անվճար հատուկ ցուցադրությունը՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին:
Եզակի ցուցադրությունը ներառում է երկու՝«Հաղթանակի արվեստը. Մարշալ Բաղրամյան» և «Սուսերով պար» ֆիլմերը, որոնք պատմում են այդ նշանավոր անհատների կյանքի ու ձեռքբերումների մասին։