Արամ Յակուբյանն ընդգրկվել է անիմացիոն ոլորտի լավագույն գործիչների ցանկում
21 Օգոստոսի 2024, 09:15
35-ամյա ամերիկահայ Արամ Յակուբյանը Cartoon Brew-ի վարկածով ընդգրկվել է անիմացիայի ոլորտի 2024 թվականի լավագույն գործիչների հեղինակավոր ցուցակում:
Netflix-ի փոխնախագահ Արամ Յակուբյանը 43-րդ տեղն է զբաղեցրել ոլորտի 60 ամենաազդեցիկ անձանց վարկանիշում:
Յակուբյանը Netflix-ի մուլտֆիլմերի վրա աշխատել է հիմնադրման առաջին իսկ օրերից, իսկ այժմ անիմացիոն ֆիլմերի ստորաբաժանման ղեկավարներից մեկն է: Նա գործարք է կնքել «Aardman Animations»-ի հետ և մշակել է «Mighty Little Bheem» համաշխարհային հիթը: