Առանց Արցախի Հայաստանը չի կարող գոյատևել․Շանթ Չարչաֆյան

29 Մարտի 2025, 01:00

Քաղաքականություն

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամի ղեկավար Շանթ Չարչաֆյանը Alpha News-ի հետ զրույցում պատմել է, թե որն է եղել հիմնադրամի ստեղծման շարժառիթը ։

««Լորիկ» մարդասիրական հիմնադրամի միտքը ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ես միշտ ցանկացել եմ վերադառնալ հայրենիք, հայրենադարձ լինեմ։ Պատերազմին, ինչպես կարող էինք, փորձում էինք օգնել մարդկանց։ Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվեց այդ համաձայնագիրը, որոշեցինք շարունակել հիմնադրամի աշխատանքը ու գնացինք Արցախ։ Հենց այնտեղ հիմնեցինք «Լորիկ»-ը։

Ես ու կինս Արցախի հայաթափման ժամանակ ենք ունեցել մեր երկրորդ երեխային՝ հենց ռմբակոծության տակ։ Այնուհետև բոլորի հետ տեղահանվել ենք Արցախից»,- ասել է մեր զրուցակիցը։

Նա նաև նշել է, որ Արցախը միշտ պիտի լինի հայկական։

«Արցախցին պիտի վերադառնա, Արցախը նորից պիտի լինի հայկական։ Եթե այդպես չլինի, ապա Հայաստանը չի կարող գոյատևել առանց Արցախի»,- նշել է Շանթ Չարչաֆյանը։