Առանց Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդրի լուծման անհնար է հասնել տևական խաղաղության. Էլչին Ամիրբեկով
10 Հոկտեմբերի 2024, 20:00
Խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը ստորագրելու Հայաստանի համառ փորձերը ոչ այլ ինչ են, քան փորձ՝ թոզ փչել միջազգային հանրության աչքին և թաքցնել իր իրական մտադրությունները։ Այս մասին TV Berlin-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Հայաստանը և նրա կողմնակիցները պետք է հասկանան, որ առանց Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդրի լուծման անհնար է վերացնել հայ-ադրբեջանական հակամարտության արմատական պատճառները և հասնել տևական խաղաղության։
Գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք հույս ունենք, որ բաց չեն թողնի մեր հարաբերություններում ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- նշել է նա։