«Արարատ-Արմենիան» փայլուն հաղթանակ տարավ Մոլդովայի «Զիմբրույի» նկատմամբ
01 Օգոստոսի 2024, 22:40
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ընդունեց մոլդովական «Զիմբրուին»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։
28-րդ րոպեին աչքի ընկավ «Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Տենտոն Իենեն։
62-րդ րոպեին հյուրերը նիգերիացի հարձակվող Ջասթիս Օհաջունվայի գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը, սակայն 68-րդ րոպեին 11-մետրանոցից «Արարատ-Արմենիայի» երկրորդ գոլը խփեց հարձակվող Արթուր Սերոբյանը։
88-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ դաշտի տերերի կոլումբացի հարձակվող Խոնատան Դուարտեն։
Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 3:0 հաշվով։