Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստը հրավիրվել է Քենիայի հավաքական
14 Հունիսի 2023, 16:40
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ամոս Նոնդին հրավիրվել է Քենիայի ազգային հավաքական` մասնակցելու Պակիստանի և Մավրիկիոսի հավաքականների դեմ առաջիկա ընկերական խաղերին։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պակիստանի դեմ խաղը կկայանա հունիսի 14-ին, իսկ Մավրիկոսի դեմ խաղը՝ հունիսի 18-ին։