«Արարատ» համույթը և «Հայկական բակ» կենտրոնը ակտիվ մասնակցություն են ունեցել Ղրիմի զբոսաշրջային ցուցահանդեսին
«Արարատ» համույթը և «Հայկական բակ» մշակութային-ազգագրական կենտրոնը փետրվարի 20-21-ը ակտիվ մասնակցություն են ունեցել Ղրիմի «Յալթա-Ինտուրիստ» հյուրանոցում անցկացված զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է «Ղրիմի հայկական համայնք» տելեգրամյան ալիքը։
«Տաղավարը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում։ Հայկական մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել զբոսաշրջային ոլորտի մասնագետները և ցուցահանդեսի հյուրերը: Սա, անշուշտ, հիանալի հնարավորություն է նոր հարթակում ներկայացնելու մեր երաժշտությունն ու ավանդույթները, ինչպես նաև ուշադրություն հրավիրելու Ղրիմի հայերի մշակութային ժառանգության վրա։ Առանձնահատուկ հպարտություն է առաջացրել «Հայկական բակ» կենտրոնի վարպետների կողմից հուշանվերային արտադրանքի ներկայացումը։ Ասեղնագործությամբ զբաղվող վարպետների ստեղծած եզակի իրերը գրավել են ցուցահանդեսի այցելուների ուշադրությունը», — ասվում է հաղորդագրության մեջ։
