ARARAT հայկական կոնյակը Երևանին նվիրված մշակութային նախագիծ է ներկայացրել
20 Մայիսի 2025, 20:10
ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը՝ նվիրված մայրաքաղաք Երևանին: ARARAT Երևան ձայնային ուղեցույցը հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հասանելի ARARAT Երևան ձայնային ուղեցույցը հնարավորություն է մայրաքաղաքի հյուրերի համար՝ բացահայտելու հին քաղաքի նոր եզրերը մտագրավ պատմություններ լսելու նրա ճարտարապետական կառույցների մասին և հաղորդակից լինելու նրա բացառիկ ջերմությանը:
«Երևանն այն հյուրընկալ քաղաքն է, որը կարող է անվերջ ոգեշնչել: Մենք ցանկանում էինք հանդես գալ մի նախաձեռնությամբ, որը թույլ կտար մայրաքաղաքի հյուրերին զգալ մեր քաղաքի անկրկնելի հմայքն ու նրա հարուստ պատմությունը», — նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը: