«Արարատ»-ի դարպասապահ Էդգար Ֆիտլիջյանը տեղափոխվել է Իսպանիա

17 Հուլիսի 2025, 14:10

Սպորտ

Երևանի «Արարատ» ՖԱ-ի երիտասարդ դարպասապահ, 18-ամյա Էդգար Ֆիտլիջյանը ֆուտբոլային կարիերան կշարունակի Իսպանիայում: Նա պայմանագիր է կնքել Իսպանիայի առաջնության չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Xerez DFC Cantera» ակումբի հետ։

Ֆիտլիջյանի համար սա կարևոր քայլ է միջազգային զարգացման ճանապարհին, իսկ եվրոպական ակումբ տեղափոխվելը մրցակցային միջավայրում հետագա աճի և փորձի հեռանկարներ է բացում:

Հիմա եթերում