««Արարատ»-ին 8 տարի է պետք՝ Բարձրագույն լիգային համապատասխանող թիմ պատրաստելու». Մայիս Մինասյան

25 Մայիսի 2023, 13:20

Սպորտ

Իրանի ֆուտբոլի ազգ. հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Մայիս Մինասեանը «ghahremanhome.ir»-ին տւած հարցազրոյցի ժամանակ անդրադարձել է «Արարատ» ֆուտբոլային թիմի վերականգնման հետ կապւած խնդիրներին եւ նշել է, որ նւազագոյնը 8 տարի է պէտք, որ «Արարատ»-ը վերակազմաւորի ու կրթի այն թիմը, որով պիտի կարողանայ Բարձրագոյն լիգա վերադառնալու ճանապարհով գնայ։

Նա յիշեցրել է նաեւ այն մասին, որ լեգենդար մարզիչ Հասան Հաբիբիի կողքին մարզել է «Արարատ»-ի ֆուտբոլիստներին, միաժամանակ հանդէս գալով որպէս թիմի աւագ: Մայիս Մինասեանը չթաքցնելով ուրախութիւնը յաւելել է, որ նոյն շարջանում «Արարատ»-ին յաջողւում է նւաճել Բարձրագոյն լիգա դուրս գալու ուղեգիրը: