Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում խոսել է Բաքվում պահվող գերիների մասին՝ խուսափելով «գերի և պատանդ» եզրույթներից

23 Փետրվարի 2026, 16:29

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում խոսել է Բաքվում պահվող գերիների և անհետ կարածների ճակատագրի մասին։

«Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև ճանապարհ հարթեց առևտրի, փոխկապակցվածության և մարդկանց միջև շփումների համար։ Այս ուղին կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնություններից անդին տանելու նպատակով մենք նաև սերմանում ենք մեր հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության հիմքերը։

Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»,-ասել է Միրզոյանը։