Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
13 Հունվարի 2026, 10:13
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կհանդիպի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը։
Հանդիպումը կմեկնարկի հունվարի 13-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 12։00-ին (Երևանի ժամանակով ժամը 21:00-ին)։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն»: