Արարատ Մղդսյանը և Ռաֆայել Դեմուրչյանը՝ «Սամբոն դպրոցում» նախագծի մենթորներ և համակարգողներ
29 Սեպտեմբերի 2024, 18:19
Սամբոյի Ռուսաստանի սպորտի վարպետներ Արարատ Մղդսյանը և Ռաֆայել Դեմուրչյանը դարձել են ռուսական Արմավիր քաղաքի «Սամբոն դպրոցում» ծրագրի մենթորներ և համակարգողներ։ Նրանք աշխատանք կտանեն 10 դպրոցում:
«Այժմ պատրաստվում ենք դպրոցական սամբոյի լիգայի մրցաշարին։ Դպրոցները հավաքում են 12-14 տարեկան տղաների և աղջիկների թիմեր: Քաղաքային փուլի հաղթողները կներկայացնեն Արմավիրը։ Այնուհետև տեղի կունենան «Դպրոցական սամբոյի լիգա» մրցումները Հարավային դաշնային շրջանի և ամբողջ Ռուսաստանի մակարդակով»,- ասել է Արարատ Մղդսյանը։
Դասընթացավարներն օգնում են ֆիզկուլտուրայի ուսուցիչներին ճիշտ կազմակերպել սամբոյի դասերը և վարպետության դասեր անցկացնել ուսուցիչների համար։