Արարատ Քեշյան․ «Ունիվեր»-ից ամենահայտնի հայը

18 Հոկտեմբերի 2024, 22:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր կատակերգու դերասան, ռադիոհեռուստահաղորդավար, ՈՒՀԱ- ի մասնակից, «Ունիվեր» սիթքոմի աստղ Արարատ Քեշյանի ծննդյան օրն է:

Ծնվել է 1978 թվականին Աբխազիայում՝ հայկական ընտանիքում, իսկ ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Ադլեր (Սոչի)։

Արարատի ավագ եղբայրը՝ Աշոտը, նպաստել է , որ նա խաղա Ուրախների և հնարամիտների ակումբում: Արարատը հանդես է եկել «Լումումբայի թոռներ» թիմում։ Այդ ժամանակ նա արդեն մոտ 20 տարեկան էր և սովորում էր Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Սոչիի մասնաճյուղում։

2003 թվականին Արարատին եղբոր՝ Աշոտի հետ հրավիրում են Մոսկվա՝ «ԺԲՌՀ հավաքական»:

2008 թվականից Քեշյանը դարձել է «Ունիվեր» կատակերգական սիթքոմի հերոսը, որտեղ խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Նրա կերպարը՝ Մայքլ անունով, այնքան է դուր եկել հեռուստադիտողներին, որ նա գրեթե անմիջապես դարձել է չափազանց հայտնի։ Ավելի ուշ Արարատը նկարահանվել է «Ունիվեր. Նոր հանրակացարան» և «Համալսարան. Նոր կյանք» նախագծերում:

Հարկ է նշել, որ Արարատը բավականին խարիզմատիկ ու հետաքրքիր դերասան է։ Նա երկրպագուների պակաս չունի։

Արարատը նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մի խոսքով, սա է պլանը», «Արձակուրդ» և այլն։