ARARAT թանգարանն արժանացել է Travelers’ Choice կոչմանը
29 Օգոստոսի 2025, 11:40
Երևանի ARARAT թանգարանը երկրորդ անգամ արժանացել է աշխարհի խոշորագույն զբոսաշրջային հարթակներից Tripadvisor-ի Travelers’ Choice կոչմանը։ Այն շնորհվում է աշխարհի լավագույն տուրիստական օբյեկտների միայն 10%-ին՝ հիմնվելով այցելուների արձագանքների և գնահատականների համալիր վերլուծության վրա:
Մրցանակը հաստատում է սպասարկման բարձր մակարդակը և թանգարանային յուրահատուկ փորձը, որն առաջարկում է ARARAT-ը: Այցելուները նշում են մթնոլորտը, հայկական կոնյակի պատմության խորը ներկայացումը և էքսկուրսիաների որակը:
«Travelers’ Choice ոչ միայն հերթական մրցանակն է, այլև կարեւոր խորհրդանիշ, որ մեր աշխատանքն իսկապես արձագանքում է այցելուների սրտերում։ Ուրախ ենք, որ ARARAT-ի այս հաջողությունն էապես կնպաստի Հայաստանի մշակույթի և ավանդույթների տեսանելիության բարձրացմանն այս խոշորագույն հարթակում»,- հայտարարել է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։
