Արարատը սահմանային կնիքներից հեռացնելն ազգի նվաստացման գործոններից մեկն է. Անժելա Աչիկգյոզյան

19 Սեպտեմբերի 2025, 13:53

Կարծիք | Քաղաքականություն

Արարատը սահմանային կնիքներից հեռացնելու մասին տեղեկությունների շուրջ Alpha News-ը զրուցել է արևելյան բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անժելա Աչիկգյոզյանի հետ:

Խորհրդանիշները, ինչպես նշել է Անժելա Աչիկգյոզյանը, ազգի ինքնապաշտպանության, հիշողության պահպանման հիմքեր են: «Դրանք մոտիվացիա և ապրելու իմաստ են տալիս»,- ասել է նա:

Ըստ նրա՝ Արարատը սահմանային կնիքներից հեռացնելը որևէ կապ չի կարող ունենալ խաղաղության հետ:

«Սա ազգի նվաստացման գործոններից մեկն է: Այս վարչակազմը, այս երիտասարդները, որոնց ժամանակին անվանում էին մսուր-մանկապարտեզային նորավարտներ, պետք է ծառայեին հենց այդ ազգային խորհրդանիշների ոչնչացմանը»,- ընդգծել է Անժելա Աչիկգյոզյանը:

Մանրամասները տեսանյութում: