Առավոտից գիշեր աշխատում ենք, որ կարողանանք էս էրեխեքին ոտի հանենք․ արցախցի

09 Հոկտեմբերի 2025, 23:30

Կարծիք

Տավուշի մարզում բնակվող արցախցիները, ովքեր բնակություն են հաստատել մարզում բռնի տեղահանումից հետո, խոսել են իրենց առօրյա խնդիրների մասին և դժգոհել, որ պետությունն իրենց ամբողջովին մոռացության է մատնել։

«Տանջվում ենք, չարչարվում։ Մենք վեց շունչ ենք՝ հարսս, թոռներս, ամուսինս ու ես։ Երկուսս էլ 2-րդ կարգի հաշմանդամ ենք։ Ինձ, օրինակ, չի կարելի՝ 5 րոպե գլուխս կախ աշխատեմ՝ տեսողության պատճառով, բայց ստիպված առավոտից մինչև գիշեր աշխատում ենք, որ կարողանանք էս էրեխեքին ոտի հանենք»,- նշել է մեր զրուցակիցը։

Նշում են՝ մի շարք անգամներ դիմել են պետությանը, տարբեր կազմակերպությունների, որ օգնեն ջերմոց սարքել, կարողանան իրենց տները պահել, բայց ոչ ոք օգնության ձեռք չի մեկնել։

«Ի՞նչ է մեր խնդրանքը, մի հատ ջերմոց սարքեն՝ իմ երեխեքին դրանով պահեմ։ Ի՞նչ վատ բան ենք անում, ուզում ենք աշխատենք»,- նշում են նրանք։