Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին

26 Մարտի 2026, 11:50

Քաղաքականություն

Արտերկրում գտնվող բազմաթիվ իրանցիներ հայտնվել են հայրենիք վերադառնալու հետ կապված դժվարին կացության մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Բազմաթիվ արտասահմանյան գործընկերներ օգնություն են ցուցաբերել նրանց տարհանման հարցում։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի կառավարություններին՝ տարհանման գործում իրենց համագործակցության համար։ Մեր հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, նույնպես զգալի օգնություն են ցուցաբերել»,-ասել է նա։