Արայիկ Բեգլարյանը Կիսլովոդսկի շախմատի առաջնության առաջատարն է
17 Հուլիսի 2025, 18:00
Կիսլովոդսկում ավարտին է մոտենում դասական շախմատի առաջնությունը, որն ընթանում է հուլիսի 8-18-ը շրջանաձև համակարգով:
8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարներն են Արայիկ Բեգլարյանը (վարկանիշ 2064) և Դանիիլ Միխայլովը (1824), որոնք վաստակել են 7½-ական միավոր։ Նրանց հաջորդել է Արման Ոսկանյանը (2024), որը պահպանում է վերջնական առաջատարի շանսերը։