Արայիկ Հարությունյանի խոսնակը չի մեկնաբանում Պուտինին նամակ հղելու տեղեկությունը
04 Հուլիսի 2023, 14:00
«Առանց մեկնաբանության»։ Այսպես է արձագանքել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը տարածված այն տեղեկություններին, որ Արցախի իշխանությունները նամակ են ուղղել ՌԴ նախագահին։
Panorama.am-ն Արայիկ Հարությունյանի խոսնակից հետաքրքրվել է՝ նման նամակ ուղարկվե՞լ է Վ. Պուտինին, եթե այո, ի՞նչ արձագանք է եղել։ Ավելի վաղ Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արցախի իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման»։