Արայիկ Հարությունյանը բոլոր քայլերը համաձայնեցնում էր Հայաստանի հետ․ Դավիթ Մելքումյան
25 Մարտի 2025, 11:40
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը միակ մարդն էր, որ շփում ուներ պաշտոնական Հայաստանի հետ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։
«Բացեք Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջը, մասնավորապես՝ իր վերջին ուղերձը, գրել էր, որ արդեն էլ ելք չկա։ Այսինքն՝ դա իր վերջին կոչն էր, որ այս պայմաններում մենք երկար չենք կարող ձգել։ Ինչ վերաբերում է նրա հրաժարականին, կոնկրետ մեր խմբակցությունն ասել է, որ պատերազմից հետո ընդհուպ մինչև այս ձևավորված խորրդարանը պետք է լուծարել, նոր մարդիկ պետք է գան։ Բայց մենք չունեինք այդ հնարավորությունը, իրավունք չունեինք պետական ինստիտուտները թիրախավորել։
Մենք երաշխիքներ չունեինք, որ կկարողանանք նոր ընտրություններ կազմակերպել։ Այս համատեքստում մենք միշտ փորձում էինք զուսպ լինել։ Արայիկ Հարությունյանն էլ պարբերաբար խոսում էր հրաժարականից, մենք էինք համոզում նրան, որ չգնա այդ քային, որովհետև ի վիճակի չենք նոր ընտրություններ անցկացնել։ Իմ տեղեկություններով՝ իր բոլոր քայլերը համաձայնեցնում էր Հայաստանի հետ, ավելին ասեմ՝ միակ մարդն էր, որ շփում ուներ պաշտոնական Հայաստանի հետ»,- ասել է Դավիթ Մելքումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։