Արայիկ Հարությունյանը ևս ձերբակալվել է

03 Հոկտեմբերի 2023, 20:45

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ձերբակալվել է։ Aysor.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ պետական գործակալությունը։

Նշվում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները, նրան շուտով կտեղափոխվեն Բաքու։