Արայիկ Թաթոյանը Մոսկվայում գլխավորել է հայ-ռուսական գործարար խորհուրդը
31 Օգոստոսի 2024, 22:30
ՌԴ առևտրաարդյունաբերական պալատում կայացել են հայ-ռուսական գործարար խորհրդի ղեկավարի ընտրությունները։ Նոր նախագահ է ընտրվել Օմսկի գործարար, Մոսկվայում գրանցված «ТГГ Групп» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն-հիմնադիր և «Լյուբինսկի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Թաթոյանը:
Նա նաև ղեկավարում է Ռուսաստանի հայերի միության Օմսկի տարածաշրջանային բաժանմունքը։
Արայիկ Թաթոյանը ներկայացրել է նաև իր տեղակալներին՝ Ռաֆայել Աբրահամյանին, Էդմոն Էվոյանին և Արեգ Աղասարյանին:
Նշվում է նաև, որ գործարար խորհրդի գործադիր տնօրեն է նշանակվել Սենիկ Ավանեսյանը: