«Արբիտրաժի եւ հաշտարարության համակարգը կբարձրացնի վստահությունը Հայաստանում բիզնես ներդրումների համար»․ Զավեն Սինանյան
21 Օգոստոսի 2024, 23:09
Սեպտեմբերի 4-ին Երեւանում կկայանա միջազգային արբիտրաժային երկրորդ կոնֆերանսը, որի նպատակն է համախմբել արբիտրաժի ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու արբիտրաժի միջազգային փորձն ու հեռանկարները, զարգացող երկրներում հնարավորությունների և մարտահրավերների վերլուծությունը։ Կարողությունների բացահայտումն ու տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունն արբիտրաժի ապագայի վրա։ Հայաստանում Արբիտրաժի եւ հաշտարարության համակարգի ներդրմանը ակտիվ մասնակցում է ԱՄՆ-ում գործող Իրավաբանների Հայկական Ասոցիացիան, որի հիմնադիր անդամ, Լոս Անջելեսի շրջանային նախկին դատավոր Զավեն Սիրնանյանը Ալֆա Նյուզի հետ հարցազրույցում մեկնաբանել է իրավական վեճերի այլընտրանքային լուծումների պրակտիկան եւ համակարգի անհրաժեշտությունն ու նշանակությունը Հայաստանի համար։