Արծաթե և բրոնզե մեդալներ՝ հրաձգության Եվրոպայի առաջնության երիտասարդների թիմային պայքարում

30 Օգոստոսի 2024, 00:00

Սպորտ

Հրաձգության «Վազող թիրախ» ձևի Եվրոպայի առաջնության երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան/Հայկ Մինասյան/Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել է փոխչեմպիոն։

Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով նվաճել է բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: