«Արցախ» բռնցքամարտի դպրոցի սաները բռնցքամարտի բաց մրցաշարում գրավել են 1-ին և 2-րդ տեղերը

12 Դեկտեմբերի 2023, 10:10

Սպորտ

Պյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի սաները բռնցքամարտի բաց մրցաշարում գրավել են 1-ին և 2-րդ տեղերը։ Այս մասին հայտնում է «Պյատիգորսկի հայ համայնք» տելեգրամյան ալիքը։

Մրցաշարում բռնցքամարտի դպրոցի մարզիկները չորս մրցանակային տեղեր են զբաղեցրել։ Էրիկ Ազարյանը և Կարեն Ավագյանը զբաղեցրել են 1-ին տեղը, Բորիս Գրիգորյանը և Սամվել Սարգսյանը՝ 2-րդ: