«Արցախ» համույթը՝ «Բացառիկ Ռուսաստան» մրցութային ծրագրի մրցանակակիր
20 Փետրվարի 2025, 15:34
Մոսկվայի Գոստինի Դվորում «Բացառիկ Ռուսաստան» մրցութային մշակութային ծրագիր-ցուցահանդեսի շրջանակներում ելույթ է ունեցել Ռուսաստանի հայերի միության Վլադիմիրի մարզի «Արցախ» թմբկահարների համույթը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։
Մրցույթում, որին մասնակցել են 80 ստեղծագործական խմբեր, «Արցախը» զբաղեցրել է երկրորդ տեղը: