Արցախ տանող ճանապարհը անցնում է Հանրապետության հրապարակով․ Նարե Սիմոնյան
12 Հունվարի 2024, 23:20
Ուսանողները ՀՀ իշխանություններից պահանջել են տեր կանգնել ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ համահիմնադիր Նարե Սիմոնյանը։
«Կան մարդիկ, որոնք հիմա գտնվում են ՀՀ բանտերում։ Նրանք ուսանողներն են, որոնք դուրս էին եկել փողոց՝ ՀՀ իշխանություներից պահանջելու տեր կանգնել իրենց հարազատներին, ՀՀ քաղաքացիներին ու թույլ չտալ, որ նրանք ցեղասպանվեն։
Մարդկանց մի ուրիշ մասը փորձում է լուծել իրենց ընտանիքների ու հարազատների սոցիալական, կենցաղային խնդիրները, որովհետև շատ դժվար խնդիրների առաջ են կանգնում՝ տան վարձակալությունից, աշխատանքից սկսած՝ միչև անձնագրայինի քաոս, որը ստեղծվել է արցախցիներին ապօրինի ձևով քաղաքացիությունից զրկելուց հետո»,- ասել է մեր զրուցակիցը։
Նարե Սիմոնյանը ընդգծել է, որ արցախցիներին ապօրինի փորձում են զրկել քաղաքացիությունից։
«Անձնագրայիններում հերթեր են, մարդիկ ամիսներով չեն ստացել իրենց թոշակները, կան մարդիկ, որ թոշակներն իրենց եկամտի միակ աղբյուրն են, ամիսներով այդ թոշակները չկան, մարդիկ գրանցվում են, գնում հերթ են կանգնում։ Ստեղծվել է այնպիսի քաոսային իրավիճակ, որ հնարավորինս շատ արցախցիների անընդհատ զբաղված պահեն կենցաղային ու սոոցիալական խնդիրներով»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Արցախ տանղ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետության հրապարակով։
«Կա մարդկանց մյուս խումբը, որոնք սպասում են կամ սպասում են պայքարի հաջորդ փուլին, կամ իրենք են փորձում կազմակերպվել, ճանաչել իրար, հասկանալ՝ ինչ կարող են անել Արցախ վերադարձի համար։ Արցախ տանղ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետության հրապարակով, իսկ Արցախ վերադառնալու ամենամեծ խոչընդոտը գտնվում է Հանրապետության հրապարակում։ Ու մարդիկ նաև պատրաստվում են այդ պայքարին»,- եզրափակել է Նարե Սիմոնյանը։