Արցախահայերի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամները հանդիպել են Ժնևի ու Բեռնի իրավապաշտպան կազմակերպությունների հետ
15 Հուլիսի 2024, 14:05
Հուլիսի 8-10-ը Արցախի Ազգային Ժողովի որոշմամբ ստեղծված Արցախահայերի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամներից բաղկացած խումբը «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության հրավերով այցելել է Ժնև և Բեռն:
Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին միջազգային իրավագետ Գառնիկ Քերքոնյանը և ԱՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ տարբեր գործակալությունների ներկայացուցիչների, Ժնևում և Բեռնում գործող իրավապաշտպան կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների, ինչպես նաև ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցչությունների հետ։